«Արմավիր» ՔԿՀ–ում կալանավորի սառնարանի թաքստոցից 9 բջջային հեռախոս է հայտնաբերվել
Հունիսի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Վ.-ի անվամբ քաղաքացի Ս. Պ.-ի կողմից բերված սառնարանի զննությամբ թաքստոցից հայտնաբերել և առգրավել են 6 բջջային հեռախոսի ականջակալ, 8 լիցքավորման սարք և 9 բջջային հեռախոս:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:










