ԱՄՆ-ում արջը հարձակվել է մարաթոնի մասնակցի վրա
ԱՄՆ-ի Նյու Մեխիկո նահանգում արջը հարձակվել է մարաթոնի մասնակցող մի կնոջ վրա` կծելով ու ճանկռելով նրան:
Ինչպես նշում է The Guardian-ը, գիշատչի հարձակման հետևանքով կինը վնասվածքներ է ստացել գլխի, պարանոցի ու կրծքավանդակի շրջանում, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Տեղի իշխանությունների համաձայն` վազքուղին անցել է անտառապատ վայրի տեղանքով, որտեղ արջեր են բնակվում:
Աղբյուրը մանրամասնում է, որ արջի հարձակումից հետո մարաթոնի մասնակցին օգնության են շտապել մյուսները, մինչև որ դեպքի վայր է ժամանել շտապօգնությունը:
Այժմ տեղի իշխանությունները փորձում են գտնել ու կատաղության դեմ սրսկել հարձակվող արջին:










