Մոսկովյան դատարանը կստուգի Լևոն Հայրապետյանի դատավճռի օրինականությունը

16:30 • 20.06.16

Մոսկվայի քաղաքային դատարանը հունիսի 22-ին կստուգի ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանի դեմ դատավճռի օրինականությունը: Այդ մասին РИА Новости-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից:

 

Մոսկովյան դատարանը հայ ձեռներեց, բարերար Լևոն Հայրապետյանին մեղավոր է ճանաչել 700 000 դոլար գումարի չափով խարդախության համար և դատապարտել է 4 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում:

 

Հետաքննության և դատարանի վճռի համաձայն` Հայրապետյանը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 000 դոլար է վերցրել նրա որդու դատավճռի մեղմմանն աջակցելու խոստումով, սակայն իրականում չի կարողացել ազդել դատավճռի կայացման վրա:

 

Լևոն Հայրապետյանին ձերբակալել էին 2014-ի հուլիսին` Բաշկիրիայի ջերմաէլեկտրակայանի բաժնետոմսերի յուրացման մասին քրեական գործով:

 

«Դատարանը հունիսի 22-ին կքննի դատավճռի վերաբերյալ Հայրապետյանի պաշտպանների բողոքը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Մոսկովյան դատարանը կստուգի Լևոն Հայրապետյանի դատավճռի օրինականությունը