Լիոնում անգլիացի ֆուտբոլային երկրպագուները կռվել են ֆրանսիացիների հետ (տեսանյութ)
Լիոնում, որը հյուրընկալում է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը, կռվել են անգլիական և ֆրանսիական հավաքականների երկրպագուները:
Երկու խմբերը հանդիպել են քաղաքի փողոցներից մեկում և վեճից հետո միմյանց վրա մոտակա սրճարանից աթոռներ և շշեր նետել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Եվրոպայի առաջնությունն անցկացվում է հունիսի 10-ից հուլիսի 10-ը, Ֆրանսիայի քաղաքներում: Խաղերն ընթանում են զանգվածային բախումներով՝ տարբեր երկրների երկրպագուների միջև:










