Մեքսիկայում ուսուցիչների և ոստիկանության միջև բախումների հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել (լուսանկարներ)

09:19 • 20.06.16

Մեքսիկայի հարավում առնվազն 3 մարդ է մահացել ցուցարար ուսուցիչների և ոստիկանության միջև բախումների հետևանքով: Մոտ 45 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում է BBC-ն:

 

Միջադեպը տեղի է ունեցել Օախակա նահանգում, որտեղ նախորդ շաբաթ կոռուպցիայի մեղադրանքով կրթության ոլորտի աշխատակիցների արհմիության 2 առաջնորդ էր ձերբակալվել:

 

Վրդովված ուսուցիչները ձերբակալությունն անվանել են «քաղաքական դրդապատճառներով իրականացված» և փակել են ավտոճանապարհները` պահանջելով ազատել ակտիվիստներին:

 

Արհմիության անդամների գործողությունները կաթվածահար են արել տրանսպորտի աշխատանքը երկրի հարավում:

Մարդկանց մահվան հետ կապված միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ ոստիկանությունը փորձել է մաքրել ճանապարհները պատնեշներից և հետ մղել ցուցարարներին: Իշխանությունները հայտնում են, որ անհայտ գրոհայինները կրակ են բացել երկու կողմից` քաոս և խուճապ առաջացնելով:


Մեքսիկայի ազգային անվտանգության հանձնաժողովը վստահեցնում է, որ գործողություններին մասնակցած ոստիկանները հրազեն չեն ունեցել:

 

Riot police are forced to fall back as they battle with protesting teachers who were blocking a federal highway in the state of Oaxaca, near the town of Noch...

 

Riot police battle with protesting teachers who were blocking a federal highway in the state of Oaxaca, near the town of Nochixtlan, Mexico, Sunday, June 19,...

Protesting teachers who were blocking a federal highway hold their positions as they battle with riot police in the state of Oaxaca, near the town of Nochixt...

Riot police battle with protesting teachers who were blocking a federal highway in the state of Oaxaca, near the town of Nochixtlan, Mexico, Sunday, June 19,...

Riot police carry away an injured officer as they battle with protesting teachers who were blocking a federal highway in the state of Oaxaca, near the town o...

 

 

 

 

Մեքսիկայում ուսուցիչների և ոստիկանության միջև բախումների հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել (լուսանկարներ)