Կանադայի ֆերմաներից մեկում հրդեհի հետևանքով 5000 խոզ է սատկել

10:31 • 20.06.16

Կանադայի հարավային Սասկաչևան նահանգի ֆերմաներից մեկում հրդեհի հետևանքով առնվազն 5000 խոզ է սատկել, հայտնում է CBC News-ը:

 

Հրդեհը տեղի է ունեցել Լերուա քաղաքից ոչ հեռու գտնվող ֆերմայում: Այրվել է 2 ամբար, որտեղ պահվել են խոզերը:

 

Հրդեհի պատճառները դեռ չեն պարզվել: Ոստիկանությունը դեպքը հրդեհման հետևանք չի համարում:

 

 

 

 

 

 

Կանադայի ֆերմաներից մեկում հրդեհի հետևանքով 5000 խոզ է սատկել