2015 թվականին աշխարհում հարկադիր տեղահանված անձանց ռեկորդային թիվ է գրանցվել. ՄԱԿ

13:07 • 20.06.16

2015 թվականին աշխարհում հարկադիր տեղահանված անձանց ռեկորդային թիվ է գրանցվել: Այդ մասին ասված է երկուշաբթի օրը հրապարակված ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության զեկույցում:

 

Գործակալության հաշվարկներով՝ 2015 թվականին հակամարտությունների և պատերազմների պատճառով 65,3 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը: Դա մոտ 6 միլիոնով ավելի է, քան գրանցվել է 2014 թվականի վերջին: Նրանցից 21,3 միլիոնը փախստական է: Դա ՄԱԿ-ի գործակալության կողմից գրանցված ամենամեծ թիվն է 1990-ականների սկզբից ի վեր: Եվս 40,8 միլիոն մարդ ներքին տեղահանված է: Դա նույնպես ռեկորդային բարձր ցուցանիշ է:

 

Այդկերպ Երկրի ընդհանուր բնակչության հետ համեմատությամբ՝ աշխարհում յուրաքանչյուր 114-րդ մարդ ունի ապաստան հայցողի կարգավիճակ, ներքին տեղահանված անձ է կամ փախստական: Հարկադիր տեղահանվածների այդ աննախադեպ թիվն ավելին է, քան Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կամ Իտալիայի բնակչությունը:

2015 թվականին աշխարհում հարկադիր տեղահանված անձանց ռեկորդային թիվ է գրանցվել. ՄԱԿ