Հռոմում պատմության մեջ առաջին անգամ կին քաղաքապետ է ընտրվել. Exit Poll
Առաջին անգամ Իտալիայի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնում կին է ընտրվել` ընդդիմադիր «5 աստղերի շարժման» ներկայացուցիչ 37-ամյա Վիրջինիա Ռաջին, այս մասին վկայում են Exit Poll-ի առաջին տվյալները:
Կիրակի Հռոմում կայացել է ընտրությունների 2-րդ փուլը: Իտալական հեռուստատեսությամբ հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ Ռաջին հավաքել է ձայների 64-68%-ը և վստահաբար առաջատար է ընտրություններում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Վերջնական արդյունքները կհրապարակվեն այսօր երեկոյան՝ Իտալիայի ՆԳՆ-ի կողմից, սակայն շատ տեղացի դիտորդներ հաղթանակը վերագրում են Ռաջիին:










