Սիրիայում մահապարտը պայթեցրել է իրեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ավարտին (լուսանկարներ)

15:28 • 20.06.16

Սիրիայի հյուսիս-արևելյան Հասաքե շրջանում գտնվող Քամիշլի քաղաքում կիրակի օրը մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել և հինգ հոգի վիրավորվել։ Այդ մասին հայտնում է պետական SANA գործակալությունը:

 

Ահաբեկիչը պայթեցրել է իր մահապարտի գոտին Ալ-Վասթանի թաղամասում: SANA-ն այլ մանրամասներ չի ներկայացրել ահաբեկչության վերաբերյալ, բայց Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը հայտնում է, որ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, երբ Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարք Իգնատիուս Եփրեմ II-ը նոր էր ավարտել նույն թաղամասում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի բացման արարողությունը:

 

Մոնիթորինգի կենտրոնը, որը հաղորդում է Սիրիայից՝ հիմնվելով երկրում գտնվող ակտիվիստների ցանցի վրա, հայտնել է, որ պայթյունի հետևանքով մի քանի հոգի է զոհվել, սակայն չի մանրամասնել պատրիարքի վիճակի մասին:

 

Լուսանկարներ՝  հուշարձանի բացման արարողությունից.

    

 

 

 

 

 

Սիրիայում մահապարտը պայթեցրել է իրեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ավարտին (լուսանկարներ)