Ահաբեկիչները խոշոր հարձակում էին պատրաստում Թեհրանում. Իրանի հատուկ ծառայություններ

14:04 • 20.06.16

Ծայրահեղ իսլամիստները խոշոր հարձակում էին պատրաստում Թեհրանում, ինչպես նաև հարձակումներ՝ Իրանի այլ շրջաններում: Այդ մասին հայտարարել է Իրանի հետախուզության և ազգային անվտանգության նախարարությունը, գրում է РИА Новости-ն:

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանի ուժայիններն ահաբեկչություն են կանխել Իրանի մայրաքաղաքում, մի քանի մարդ ձերբակալվել է:

 

«Կանխվել է տակֆիրիստական-վահաբիստական խմբերի ամենախոշոր ահաբեկչական ծրագրերից մեկը: Նրանք պատրաստվում էին ռումբեր տեղադրել Թեհրանում և այլ շրջաններում»,- գերատեսչության հայտարարությունն է մեջբերել IRNA գործակալությունը:

 

Ենթադրյալ ահաբեկիչների ձերբակալման գործողության շրջանակում առգրավվել են պայթուցիկ նյութերի և ռումբերի մեծ պաշարներ: Ձերբակալվածների նկատմամբ հետաքննություն է տարվում: Թե արդյոք նրանք պատկանում են ահաբեկչական խմբավորումներից որևիցե մեկին՝ չի հստակեցվում:

Ահաբեկիչները խոշոր հարձակում էին պատրաստում Թեհրանում. Իրանի հատուկ ծառայություններ