Թուրքիայում դատարանը կարգադրել է ձերբակալել իրավապաշտպանին՝ մամուլի ազատության պաշտպանության արշավին միանալու համար

17:31 • 20.06.16

Թուրքիայում դատարանը կարգադրել է ձերբակալել իրավապաշտպան Սեբնեմ Քորուր Ֆինչանչիին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը սկսված թուրքական «Özgür Gündem» օրաթերթի հետ համերաշխության արշավը պաշտպանելուց հետո, հայտնում է Hurriyet Daily News-ը:

 

Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամի ղեկավար պրոֆեսոր Սեբնեմ Քորուր Ֆինչանչին մեղադրվել է ահաբեկչության քարոզչություն իրականացնելու համար՝ արշավի շրջանակում մայիսի 29-ին մեկ օրով «Özgür Gündem» օրաթերթի գլխավոր խմբագիր աշխատելու ժամանակ:

 

Նույն մեղադրանքներով ցուցմունք են տվել Փարիզում գործող «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչ Էրոլ Օնդերօղլուն և լրագրող Ահմեթ Նեսինը, որոնք նույնպես մասնակցել են արշավին։

 

Ընդհանուր առմամբ, արշավի շրջանակում 44 հայտնի լրագրող է աշխատել «մեկ օրով գլխավոր խմբագիր»: Նրանցից 37-ի նկատմամբ քննություն է իրականացվել:

 

Նշենք, որ քրդական «Özgür Gündem» օրաթերթի դեմ մի քանի հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել։

Թուրքիայում դատարանը կարգադրել է ձերբակալել իրավապաշտպանին՝ մամուլի ազատության պաշտպանության արշավին միանալու համար