ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ դրական քայլեր են կատարվել. Ուորլիք
Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում կատարվել են դրական քայլեր ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ ընդունվել է համատեղ հայտարարություն:
Թվիթերյան իր էջում նման գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք պետք է աշխատենք բանակցությունների միջոցով կարգավորման ուղղությամբ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։










