Կնոջ պատճառով չինական ավիաընկերության օդանավի ուղևորները կռիվ են արել ինքնաթիռում (տեսանյութ)

15:54 • 20.06.16

Չինական Hainan Airlines ավիաընկերության օդանավի ուղևորները կռիվ են արել ինքնաթիռում, որի մեկնումը հետաձգվել է մի քանի ժամով: Շաբաթ օրը Պեկինի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը տեսագրել են, գրում է lenta.ru-ն:

 

Նախնական տվյալներով՝ կռիվը սկսվել է ուղևորուհու պատճառով, որն անընդհատ բողոքել է չվերթի հետաձգումից և վիրավորել բորտուղեկցորդներին: Այնուհետև նա սկսել է վիճել մեկ այլ ուղևորի հետ: Այս վեճն այնուհետև ծեծկռտուքի է վերաճել:

 

Ավելի ուշ կռվին միացել է ևս մի քանի մարդ: Ի վերջո, ինքնաթիռ են մտել ոստիկանները, որոնք այնտեղից դուրս են բերել հինգ ուղևորի: Դրանից որոշ ժամանակ անց ինքնաթիռը դուրս է եկել Պեկինից՝ ավելի քան 5 ժամ ուշացումով:

 

 

 

Կնոջ պատճառով չինական ավիաընկերության օդանավի ուղևորները կռիվ են արել ինքնաթիռում (տեսանյութ)