Արտաշատում և Արմավիրում դիմորդներ են հեռացվել քննական կենտրոնից

17:54 • 21.06.16

Արտաշատում և Արմավիրում դիմորդներ են հեռացվել քննական կենտրոնից, որտեղ այսօր ընթացել են Հայոց պատմություն և Քիմիա առարկանների միասնական քննությունները:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակիցը:

«Թե քանի հոգի են հեռացվել, դեռ պարզ չէ, տվյալները դեռևս հավաքագրվում են, սակայն քննությունից հեռացվել են քննական կարգը խախտելու համար»,-ասաց Վահե Ավետիսյանը:

Նշենք, որ այս տարի ընդունելության միասնական քննությունները մեկնարկել էին հունիսի 2-ին և ավարտվել են այսօր` հունիսի 21-ին: