Դիտորդական խումբը ՀՀ ոստիկանությունում հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանի հետ

11:10 • 21.06.16

 

Այսօր՝ հունիսի 21-ին առավոտյան, ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ում հանդիպել և զրուցել է Ժիրայր Սեֆիլյանի հետ: 

Զրույցի ընթացքում Ժ.Սեֆիլյանը հայտնեց, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է: 

Ըստ Ժ. Սեֆիլյանի՝ իր ձերբակալությունը իր նկատմամբ հերթական քաղաքական հալածանք է: 

Դիտորդական խումբը մոտ օրերս կրկին կայցելի և կհանդիպի Ժ.Սեֆիլյանին: 

 

Դիտորդական խումբը ՀՀ ոստիկանությունում հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանի հետ