Իրանցի ուժայինները նախազգուշացրել են Բահրեյնում սպասվելիք իսլամական հեղափոխության մասին
Իսլամական հեղափոխության պահապանների իրանական կորպուսը դատապարտել է Բահրեյնի որոշումը` զրկել քաղաքացիությունից երկրի շիական մուսուլմանների հոգևոր առաջնորդին. վերջիններս կազմում են բնակչության մեծ մասը, փոխանցում է Reuters գործակալությունը:
Համաձայն նրանց հայտարարության, նման գործողությունները միայն նպաստում են մուսուլմանների կողմից երկրում ապստամբության առաջացմանը:
«Ոչ մի կասկած չկա, որ Բահրեյնի կառավարիչների նման ոչ խելամիտ որոշումը միայն կրակ կավելացնի իսլամական հեղափոխության շարժմանը Բահրեյնում և կձևավոր կործանարար ըմբոստություն այդ երկրի ղեկավարների հանդեպ»,- ասվում է իրանական ուժային ստորաբաժանման հայտարարությունում:










