Մոտ ժամանակներս այն իր մասին լսել կտա. Ֆրանսիայի դեսպանը ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման մասին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն մամուլի ասուլիսին անդրադառնալով Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծին, հղում կատարեց անցած հունվարին Ֆրանսիայի նախագահի այն խոսքին, որ պետք է ձեռնամուխ լինել վերսկսելու առհասարակ ցեղասպանությունները քրեականացնող օրինագծի ընդունման գործընթացը և հստակ հանձնարարություն տվեց՝ սկսել նոր օրինագծի մշակման աշխատանքները:
Դեսպանի խոսքով՝ օրինագծի տեքստն արդեն պատրաստ է: «Մոտ ժամանակներս այն իր մասին լսել կտա»,- ասաց նա:










