Ճապոնիայի իշխանությունները հրահանգել են արձակման դեպքում խոցել հյուսիսկորեական հրթիռը
Ճապոնիայի իշխանությունները, նկատելով, որ Հյուսիսային Կորեան նախապատրաստվում է բալիստիկ հրթիռի արձակման, հրահանգ են տվել անհրաժեշտության դեպքում խոցել արձակված հրթիռը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, Ճապոնիայի պաշտպանության նախարար Հեն Նակատանին հրահանգել է «Patriot» PAC-3 և SM3 հրթիռների միջոցով խոցել հյուսիսկորեական հրթիռը, եթե այն մոտենա ճապոնական ափերին:
Աղբյուրը մանրամասնում է, որ հյուսիսկորեական բալիստիկ հրթիռի գործողության շառավիղը կարող է կազմել 2500-4000 կմ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Փհենյանը սպառնացել է հրթիռային հարվածներ հասցնել տարածաշրջանում ամերիկյան կայանների ուղղությամբ:










