Ճապոնիայում սողանքների հետևանքով մահացել է ամենաքիչը երկու մարդ
Ճապոնական Կումամոտո պրեֆեկտուրայում տեղի ունեցած սողանքների հետևանքով ամենաքիչը երկու մարդ մահացել, երեքը անհետ կորել է։ Սողանքները հորդառատ անձրևների հետանք են, հաղորդում է NHK հեռուստաալիքը։
Պրեֆեկտուրայի իշխանությունները խորհուրդ են տվել ավելի քան 38 հազար բնակչի տարհանվել։ Ըստ կանխատեսումների՝ Ճապոնիայի հարավ-արևմուտքում տեղումները կշարունակվեն մինչև չորեքշաբթի։
Հզոր երկրաշարժերի շարքից հետո, որոնք տեղի են ունեցել ապրիլին, Կումամոտոյի ապաստարաններում շարունակում է մնալ 6.5 հազար տարհանված մարդ, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում տեղափոխվել նորմալ կացարաններ։ Ավերածությունների և սողանքների հետևանքով այն ժամանակ զոհվել էր 49 մարդ։










