Ղազախստանի իշխանություններն ընդունել են Ակտոբեում ահաբեկչություններ կազմակերպած գրոհայինների կապն ԻՊ-ի հետ

10:02 • 21.06.16

Ղազախստանի Ակտոբե քաղաքում 2016 թվականի հունիսի 5-ին զենքի խանութների և զորամասի վրա հարձակումներ գործած ծայրահեղականները կատարել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հոգևոր առաջնորդ Աբու Մուհամեդ ալ-Ադնանիի հրահանգները: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը, հայտնում է timeskz.kz-ը:

 

«Ալ-Ադնանին համացանցով հրահանգներ է ուղարկել ողջ աշխարհով՝ կոչ անելով ակտիվ բռնի գործողություններ իրականացնել սուրբ Ռամադան ամսվա նախօրեին և ընթացքում»,- ասել է Իդրիսովը:

 

Այդկերպ՝ Ղազախստանի իշխանություններն առաջին անգամ ընդունել են Ակտոբեի գրոհայինների կապն ԻՊ-ի հետ: Նրանց ավելի վաղ անվանում էին «ոչ ավանդական կրոնական հոսանքների ծայրահեղական հետևորդներ»:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի հակաահաբեկչական կենտրոնը հաղորդել է Ակտոբե քաղաքում մի խումբ անձանց ոչնչացման մասին, որոնք կապ են ունեցել հունիսի 5-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ:

 

 

Ղազախստանի իշխանություններն ընդունել են Ակտոբեում ահաբեկչություններ կազմակերպած գրոհայինների կապն ԻՊ-ի հետ