Լիբիայում պայթյուն է հնչել զենքի խանութում. զոհվել է առնվազն 20 մարդ

23:07 • 21.06.16

Լիբիայի արևմուտքում՝ Գարաբուլի քաղաքում, զինամթերքի խանութում պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել, ևս 30-ը՝ վիրավորվել, հայտնում է РИА Новости-ն: 

«Մահացածների և վիրավորների քանակն աճում է, և մենք փորձում ենք ուղարկել նրանց մոտակա հիվանդանոցներ»,- հայտնել է տեղի իշխանության ներկայացուցիչ Մոհամեդ Ասայեդը:

Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ: