Ամերիկուհին 40 տարվա ազատազրկման է դատապարտվել խաղային կցորդի պատճառով իրականացրած սպանության  համար

17:01 • 21.06.16

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում դատարանը 40 տարվա ազատազրկման է դատապարտել 18-ամյա Կայլա Դիքսոնին, ով PlayStation 4 խաղային կցորդի համար մարդ է սպանել:



Ինչպես նշում է The New York Daily News-ը, Դիքսոնի ընկերը` Նաթանիել Վիվիանը, հայտնի գեյմեր է, սակայն պարտքերի պատճառով ստիպված է եղել վաճառել իր PS4-ը: Դրանից կարճ ժամանակ անց տեսախաղերի մոլի սիրահարը որոշել է ընկերուհու օգնությամբ զարտուղի ճանապարհով ձեռք բերել նոր PS4:



Աղբյուրը մանրամասնում է, որ Վիվիանը նախապես պայմանավորվել է ոմն Դենի Զեյթսի հետ` նրա հին խաղային կցորդը գնելու հարցով: Սակայն իրականում նա իր ընկերուհու հետ ծրագրել է սպանել Զեյթսին ու գողանալ սարքը: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Դիքսոնն ատրճանակով կրակել է Դենի Զեյթսի վրա` սպանելով վերջինիս:



Նշվում է, որ սպանությունը տեղի է ունեցել 2014թ., իսկ վճիռը կայացվել է այժմ:

 

 

 

Ամերիկուհին 40 տարվա ազատազրկման է դատապարտվել խաղային կցորդի պատճառով իրականացրած սպանության  համար