Ռուսաստանը համաշխարհային գերտերություն է դառնում ԵՄ-ի անկման ֆոնին. Սորոս
Ռուսաստանը վերածվում է համաշխարհային գերտերության Եվրամիության փլուզման ֆոնին։ Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ երկուշաբթի նման կարծիք է հայտնել ներդրող և միլիարդատեր Ջորջ Սորոսը՝ Լոնդոնում կայացած միջոցառման ժամանակ։
Գործարարը ստեղծված իրավիճակը համեմատել է Խորհրդային Միության փլուզման հետ, որի ֆոնին ծաղկում էր ԵՄ-ն։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Եվրամիության ճակատագիրն ամբողջությամբ կախված է Ուկրաինայից։
Հիշեցնենք, որ 2015թ-ի փետրվարին Սորոսը հայտարարել էր, որ այսօրվա Ուկրաինան օրինակ է Եվրոպայի համար։ Այն ժամանակ նա մեղադրում էր Արևմուտքի երկրներին, որ նրանք չեն կատարում «Կիևին օգնության համար նախատեսված սկզբունքային որոշումները»։ Նրա խոսքով՝ Ուկրաինան «գտնվում է ֆինանասական քաոսի շեմին» և այն կանխելու համար ԵՄ-ն պետք է ձեռք առնի «անհապաղ ֆինանսական միջոցներ»։
Նշենք, որ Ջորջ Սորոսը հարստացել է 1970-ական թթ., երբ Ջիմ Ռոջերսի հետ համատեղ հիմնեց Quantum հիմնադրամը, որը 10 տարվա ընթացքում 4200 տոկոսի շահույթ է բերել, այն դեպքում, երբ S&P-ի ամերիկյան ինդեքսը բարձրացել է ընդամենը 47%-ով։










