ԵՄ-ում կոչ են արել ստուգել սիրիացիների ուղղությամբ թուրք սահմանապահների կրակ բացելու մասին լուրերը

17:23 • 21.06.16

Եվրախորհրդարանի Քաղաքացիական ազատությունների հարցերով հանձնաժողովի պատգամավորները երեքշաբթի օրը կոչ են արել Եվրամիությանը ստուգել հաղորդագրություններն այն մասին, որ թուրք սահմանապահները կրակ են բացել սիրիացիների վրա, ովքեր փորձել են Սիրիայից Թուրքիա անցնել: Այդ մասին հայտնել է հանձնաժողովի մամուլի ծառայությունը, գրում է РИА Новости-ն:

 

Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի անդամներն ավելի վաղ իրենց կայքում հայտարարել էին, որ թուրք սահմանապահները սպանել են 11 սիրիացու, ովքեր փորձել են Իդլիբ շրջանում ընթացող ռազմական գործողություններից փախչել Թուրքիայի տարածք:

 

Թուրք զինվորականներն այդ հաղորդագրությունները հերքել են:

 

Եվրապատգամավորների մեծ մասը խիստ մտահոգություն է հայտնել հաղորդագրությունների առնչությամբ: Եթե այդ հաղորդագրությունները հաստատվեն, ԵՄ-ի կողմից պետք է հետևեն որոշակի քայլեր:

 

Եվրապատգամավորները նաև կոչ են արել Եվրահանձնաժողովին գնահատել, թե արդյոք կարելի՞ է նման հանգամանքներում իրագործել այս տարվա մարտին ԵՄ-ի և Թուրքիայի միջև կնքված միգրացիոն համաձայնագիրը:

 

 

ԵՄ-ում կոչ են արել ստուգել սիրիացիների ուղղությամբ թուրք սահմանապահների կրակ բացելու մասին լուրերը