Ժիրինովսկին առաջարկել է Ռուսաստանում սեփական Օլիմպիական խաղերն անցկացնել

14:56 • 21.06.16

Ռուսաստանի Դաշնության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Ռուսաստանում անցկացնել տարածաշրջանային եվրոպական օլիմպիական խաղեր, եթե ռուս մարզիկներն իրավունք չստանան մասնակցելու Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերին, հայտնում է ТАСС գործակալությունը։

 

«Շատ մարզիկներ, որոնք տարբեր պատճառներով հնարավորություն չեն ունենա մեկնելու Բրազիլիա, կարող են գալ Մոսկվա կամ Սոչի, և մենք նույն օգոստոսին կանցկացնենք տարածաշրջանային եվրոպական Օլիմպիական խաղեր», - հայտարարել է Ժիրինովսկին։

 

Միջազգային օլիմպիական կոմիտեի և միջազգային մարզական ֆեդերացիաների առաջնորդները հունիսի 21-ին մասնակցություն են ունենալու Լոզանի գագաթնաժոովին, որտեղ քննարկվելու է ռուս մարզիկներին 2016 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցել թույլ չտալու հարցը։  Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ բարձրացվելու է նաև Ռուսաստանի ողջ հավաքականին թույլ չտալու հարցը։

 

2016 թվականի Օլիմպիադան անցկացվելու է օգոստոսի 5-21-ը, Ռիո դե Ժանեյրոյում։

Ժիրինովսկին առաջարկել է Ռուսաստանում սեփական Օլիմպիական խաղերն անցկացնել