Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով ոստիկանության ծառայողը տեղում մահացել է. Shamshyan.com

09:58 • 22.06.16

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի 34 AQ 842 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, ինչի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, տեղեկացնում է Shamshyan.com:

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ մահացածը ոստիկանական համազգեստով էր։ Կայքի տեղեկություններով, մահացածը Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 1-ին փողոցի բնակիչ, 24-ամյա Նարեկ Ադամյանն էր, ով աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության հատուկ գնդում (կարմիր բերետավոր):







Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով ոստիկանության ծառայողը տեղում մահացել է. Shamshyan.com