Դեբեդ գետում հայտնաբերվել է 7 օր առաջ գետն ընկած վարորդի դին 

16:32 • 22.06.16

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 22-ին՝ ժամը 15.23-ից, դեպքի վայրում աշխատել են հատուկ ջրափրկարարական ջոկատից և Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկներ: 

Փրկարարները Դեբեդավան գյուղի մոտակայքում հայտնաբերել են ավտոմեքենայի վարորդ՝ 1994 թ. ծնված Ա. Մ.-ի դին: Ժամը 15.51-ին դին դուրս է բերվել գետից:  

Հիշեցնենք, որ նշված ավտոմեքենան Տավուշի մարզի Այրում գյուղի կայարանի մոտ Դեբեդ գետն էր ընկել հունիսի 16-ին։