Foreign Policy-ն առաջարկել է Թրամփին ձյուդոյով զբաղվել Պուտինի հետ
Մի քանի աղբյուրների տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պատրաստվում է հեռուստատեսային բիզնեսով զբաղվել, գրում է Foreign Policy-ն:
Ինչպես նշվում է՝ նախընտրական արշավի ամենաթեժ շրջանում միլիարդատերը դժվար դիմի նման ավանտյուրայի, սակայն այս նախընտրական արշավն արդեն լի է անակնկալներով՝ սկսած հենց Թրամփի առաջադրումից: Այդ պատճառով ամերիկյան պարբերականը որոշել է հաղորդումների մի քանի տարբերակ առաջարկել, որոնք կարող էին ներառվել հեռուստաալիքի հեռարձակման ցանցում:
Այդպես, քանի որ Թրամփը բազմիցս իր համակրանքն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հոդվածի հեղինակները խորհուրդ են տալիս նրան եթեր հեռարձակել «Ձյուդոյի ժամ Վլադիմիր Պուտինի հետ» շոուն, որտեղ Ռուսաստանի նախագահը ցույց կտար գործարարին մարտարվեստում իր ունակությունները:
Հեղինակների առաջարկով՝ ևս մի հաղորդում կարող էր կոչվել «Դեմ- դիմաց Կիմ Չեն Ընի հետ», քանի որ Թրամփը նախկինում հայտարարել է ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին:










