ՌԴ-ում Վրաստանի նախկին դեսպանն ինքնասպան է եղել. Վրաստանի գլխավոր դատախազություն
Վրաստանի գլխավոր դատախազությունն ավարտել է Ռուսաստանի Դաշնությունում Վրաստանի նախկին դեսպան Էրոսի Կիցմարիշվիլիի մահվան դեպքի հետաքննությունը` եզրակացնելով, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է եղել:
Ինչպես նշում է ria.ru-ն, գործչի` գլխի հատվածում հրազենային վնասվածքով դին հայտնաբերվել է 2014թ. հուլիսի 15-ին`Թբիլիսիի փողոցներից մեկում գտնվող ավտոտնակում: Հանգուցյալի կողքին հայտնաբերվել է հենց այդ օրն իր անունով գրանցված զենքը, որից էլ հնչել է ճակատագրական կրակոցը:
Աղբյուրը մանրամասնում է, որ սկզբում քննիչները ենթադրել են, որ ինչ-որ մեկն իր գործողություններով նախկին դեսպանին հասցրել է ինքնասպանություն գործելու հոգեվիճակի, սակայն բոլոր փաստերի ուսումնասիրությունից հետո այս վարկածը չի հաստատվել:
Սակայն Կիցմարիշվիլիի ընտանիքի անդամները հայտնել են լրագրողներին, որ չեն հավատում ինքնասպանության վարկածին:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2008թ. նա նշանակվել է ՌԴ-ում Վրաստանի դեսպան, սակայն որոշ ժամանակ անց անցել է ընդդիմադիր դաշտ:










