6-ամյա աղջնակն արքայազն Հարիին ամուսնության առաջարկություն է արել
6-ամյա աղջիկը Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիին իր ձեռքն ու սիրտն է առաջարկել, գրում է gazeta.ru-ն:
Դա տեղի է ունեցել Մանչեսթերում, որտեղ Էլիզաբեթ 2-րդի թոռը մեկնել էր բարեգործական միջոցառման մասնակցելու:
«Ցանկանում եմ ամուսնանալ քեզ հետ: Ցանկանում եմ արքայադուստր դառնալ»,-արքայազնին ասել է 6-ամյա Լոթին:
Դրան ի պատասխան Հարին ասել է. «Դու դա չես ուզում. տարիքային տարբերությունը շատ մեծ է»: Բացի այդ, նա նշել է, որ Լոթին «չափազանց շատ գրքեր է կարդում»:
Արքայազնի ուշադրությունը գրավել է ևս մի աղջնակ՝ կարմրահեր Մեյսի Սթոուքսը: Հարին ասել է. «Դու շատ լավիկն ես, լավ ժամանա՞կ ես անցկացնում»: Բացի այդ, նա նկատել է, որ աղջկա եղբոր մազերը մուգ են: Մայրը բացատրել է, որ աղջիկը տատիկին է նման:










