Իտալացի դաշնակահարը ելույթ է ունեցել լողացող «սառցաբեկորի» վրա (տեսանյութ)
Թեև ամառը դեռ նոր է սկսվել, այնուհանդերձ` Արկտիկայում գրանցվել է 1981թ. ի վեր սառույցների հալման ամենաբարձր ցուցանիշը: Այս փաստը ևս մի անգամ անհանգստանալու առիթ է տվել բնապահպաններին, ովքեր ահազանգել են, որ իրավիճակն ավելի վտանգավոր է դառնում:
Ինչպես նշում է techinsider.com կայքը, մարդկանց ուշադրությունը տվյալ խնդրի վրա սևեռելու համար իտալացի դաշնակահար Լյուդովիկո Էյնաուդին «Գրինփիս» բնապահպանական կազմակերպության ջանքերով բացառիկ ելույթ է ունեցել Արկտիկայում` լողացող «սառցաբեկորի» վրա:
Մասնագետները հատուկ այս ելույթի համար պատրաստել են 2.2 տոննայանոց հարթակ, որն արտաքուստ նման է սառցաբեկորի: Հայտնի է, որ դաշնակահարը նվագել է «Էլեգիա Արկտիկայի համար» ստեղծագործությունը:










