Հնդկաստանում կայծակի հարվածից զոհերի թիվը հասել է 79-ի

15:04 • 22.06.16

Հնդկաստանում կայծակի հարվածից առնվազն 79 մարդ է մահացել. 53-ը՝ Բիհարում, 10-ը՝ Ջարխանդում, 16-ը՝ Մադյա Պրադեշում։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանի արևելքում գտնվող Բիհար նահանգում կայծակի հարվածից առնվազն 45 մարդ է մահացել։ Հաղորդվել էր նաև, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:

 

Հնդկաստանում կայծակնահարությունները սովորական երևույթ են հորդառատ մուսոնային անձրևների ընթացքում։ Նշվում է, որ երեքշաբթի օրը կայծակի հարվածից մահացած մարդկանց մեծ մասն անձրևների ժամանակ աշխատելիս է եղել ֆերմաներում։

 

Բրիտանական BBC-ն ներկայացնում է կայծակի հարվածից պաշտպանվելու հիմնական միջոցները.

· հեռանալ բաց ու վտանգի ենթարկվող տարածքներից,

· թաքնվել մեծ շինության կամ ավտոմեքենայի մեջ,

· ջրում գտնվելու դեպքում հասնել ցամաք և հնարավորինս արագ ապաստան գտնել։

 

Չի կարելի թաքնվել բարձր կամ միայնակ/մեկուսացված ծառերի հետևում։ Եթե ապաստան գտնելու հնարավորություն չկա՝ կռանալ, ոտքերն իրար սեղմել, ձեռքերն ու գլուխը դնել ծնկներին։

 

Հնդկաստանում կայծակի հարվածից զոհերի թիվը հասել է 79-ի