Կուբայում Զիկա վիրուսի չորս նոր դեպք է հայտնաբերվել
Կուբայի իշխանությունները հայտնաբերել են Զիկա տենդի ևս չորս դեպք, իսկ կղզում հիվանդների ընդհանուր թիվը 21 է, հաղորդում է RIA Novosti-ին՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը։
Ըստ գերատեսչության տվյալների՝ հիվանդները վերջերս մեկնել էին Հավանա, իսկ վերադառնալուց հետո տենդի ախտանիշներն են ունեցել, ինչից հետո միանգամից հոսպիտալացվել են։
Հետազոտությունը դրական պատասխան է տվել, չորսն էլ վարակված են Զիկա վիրուսով։ Հիմա հիվանդների վիճակը բավարար է, նրանք շարունակում են մնալ հիվանդանոցում։
Հիշեցնենք, որ Զիկա տենդը կապիկների սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը երբեմն մարդուն փոխանցվում է մոծակների միջոցով և բնութագրվում է դրական ընթացք ունեցող տենդով։ Վիրուսը հատկապես վտանգավոր է հղիների համար, քանի որ ենթադրվում է, որ այն սաղմի մոտ ուղեղի հետ կապված ծանր հիվանդություններ է առաջացնում։










