Մերկելն առաջարկել է ավելացնել Գերմանիայի պաշտպանությանն ուղղված ծախսերը՝ արտաքին սպառնալիքների պատճառով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան ստիպված կլինի զգալիորեն ավելացնել պաշտպանությանն ուղղված ծախսերը՝ «արտաքին սպառնալիքները» հաղթահարելու համար, հայտնում է Reuters-ը:
Կանցլերը կարծում է, որ Եվրամիությունը «չի կարող պաշտպանել իրեն արտաքին սպառնալիքներից և չի կարող հույս դնել միայն Միացյալ Նահանգների հետ տրանսատլանտյան գործընկերության վրա»:
«Գերմանիան, որն այսօր ծախսում է պաշտպանության վրա ՀՆԱ-ի մոտ 1,2 տոկոսը, և ԱՄՆ-ն, որը ծախսում է 3,4 տոկոսը, պետք է մոտենան այդ ցուցանիշով»,- նշել է Մերկելը:
Նա հավելել է, որ «երկարաժամկետ հեռանկարում ոչ մի լավ բան չկա խոսելու, հուսալու և սպասելու մեջ, որ ուրիշներն իրականացնեն մեր պաշտպանությունը»:










