Մեքսիկայում իրավապահների և ուսուցիչների միջև բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
Մեքսիկայի Օախակա նահանգում իրավապահների և ուսուցիչների միջև բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի: Այս մասին հայտնել է Մեքսիկայի կրթության ոլորտի աշխատակիցների արհմիությունը, գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվել է 6 զոհի և ավելի քան 50 վիրավորի մասին:
Անկարգությունների հետևանքով ձերբակալվել է 64 մարդ: Պաշտոնապես դեռևս հաստատվել է 10 մարդու մահը:
Իրավապահների և ուսուցիչների միջև բախումները տեղի էին ունեցել կիրակի։ Պատճառը նախորդ շաբաթ կոռուպցիայի մեղադրանքով կրթության ոլորտի աշխատակիցների արհմիության 2 առաջնորդի ձերբակալությունն է։ Վրդովված ուսուցիչները ձերբակալությունն անվանել են «քաղաքական դրդապատճառներով իրականացված» և փակել են ավտոճանապարհները` պահանջելով ազատել ակտիվիստներին:










