Փարիզում արգելվել է աշխատանքային օրենսդրության բարեփոխման դեմ ցույցի անցկացումը

13:49 • 22.06.16

Ֆրանսիայի իշխանություններն արգելել են հունիսի 23-ին Փարիզում աշխատանքայն օրենսդրության բարեփոխման դեմ բողոքի խոշոր ակցիայի անցկացումը: Արգելքի սահմանման մասին հայտնել է Փարիզի ոստիկանապետ Միշել Կադոն, գրում է ТАСС-ը:

 

«Հաշվի առնելով, որ արհմիությունները կտրականապես հրաժարվել են հանրահավաք անցկացնել մի ընտրված վայրում, իսկ ցուցարարների շարժվելու այլընտրանքային երթուղիների վերաբերյալ համաձայնություն չի հաջողվել ձեռք բերել, ոստիկանությունը կարծում է, որ չկա խնդրի այլ լուծում, քան ցույցի անցկացումն արգելելը»,- հայտարարել է Փարիզի ոստիկանապետը:

 

Ավելի վաղ երկրի ՆԳՆ-ն առաջարկել է արհմիություններին հրաժարվել Փարիզում ցուցարարների երթի ծրագրերից և հանրահավաք անցկացնել քաղաքի միայն մի հատվածում, ինչը կթեթևացնի կարգի պահպանումը: