Ռուսաստանը ստիպված է միջոցներ ձեռնարկել ի պատասխան ՆԱՏՕ-ի ագրեսիվ հռետորաբանության. Պուտին

14:26 • 22.06.16

ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ագրեսիվ հռետորաբանությունը, Ռուսաստանը ստիպված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի նիստի ժամանակ:

 

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել արտադաշինքային, բոլոր պետությունների համար հավասար հավաքական անվտանգության համակարգ, գրում է «Взгляд»-ը:

 

«ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ագրեսիվ հռետորաբանությունը և իր ագրեսիվ գործողությունները մեր սահմանների մոտակայքում: Այդ պայմաններում մենք պարտավոր ենք հատուկ ուշադրություն դարձնել մեր երկրի պաշտպանական կարողությունների ավելացման հետ կապված խնդիրների լուծման վրա»,- ասել է Պուտինը:

 

«Անհրաժեշտ է ստեղծել միավորումից դուրս, բոլոր պետությունների համար հավասար հավաքական անվտանգության համակարգ: Ռուսաստանը պատրաստ է այդ կարևորագույն հարցի քննարկմանը և բազմիցս հայտարարել է երկխոսության իր պատրաստակամության մասին»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Պետդումայում:

 

Ռուսաստանը ստիպված է միջոցներ ձեռնարկել ի պատասխան ՆԱՏՕ-ի ագրեսիվ հռետորաբանության. Պուտին