Թուրքիայում գողացել են մասունք համարվող անոթը, որի մեջ Մուհամեդ մարգարեի մորուքի մազերն են պահվում

13:59 • 22.06.16

Թուրքիայում անհայտ անձինք գողացել են անոթը, որի մեջ պահվում են Մուհամեդ մարգարեի մորուքի մազերը:

 

Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, մուսուլմանների սուրբ ամիսը համարվող Ռամադանի ընթացքում անոթը ցուցադրության էր հանվել Քոջաելի նահանգի մզկիթներից մեկում:

 

Գիշերը մզկիթի աշխատակիցները նկատել են, որ Մուհամեդ մարգարեի մորուքի մազերով անոթն անհետացել է: Ոստիկանությունը քննություն է սկսել:

 

«Sakal-ı Şerif» կոչվող մուսուլմանական մասունքը պահպանվում է Ստամբուլի Թոփքափը պալատում: Կրոնական տոների ժամանակ անոթը հանում են ու տեղափոխում Թուրքիայի տարբեր նահանգներ:

 

Թուրքիայում գողացել են մասունք համարվող անոթը, որի մեջ Մուհամեդ մարգարեի մորուքի մազերն են պահվում