Պայթյուն Վարդենիսում. 32-ամյա տղամարդը մահացել է. shamshyan.com

15:59 • 22.06.16

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վ. Արզոյան փողոցի տներից մեկի տնակ-խորդանոցում դեռևս անհայտ պայմաններում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 32-ամյա Գրիշա Աշոտի Շաբոյանը տեղում մահացել է:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով տանը տեղի է ունեցել նաև փլուզում: