«Արա Աբրահամյանը կգա ու ինքը կասի՝ «Ազգային միասնությունը» կուսակցություն դառնո՞ւմ է, թե ոչ». Արամ Սարգսյան
Առաջիկա օրերին Երևանում տեղի է ունենալու «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանի հիմնադրած «Ազգային միասնության շարժման» ներկայացուցչական ժողովը, որին մասնակցելու համար Երևան է գալիս «Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախագահ Արա Աբրահամյանը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Tert.am-ի հարցին, թե հնարավո՞ր է՝ այցը կապ ունի հանգամանքի հետ, որ «Ազգային միասնությունը» դառնում է կուսակցություն, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Այդ հարցերին ինքն է պատասխանում: Եթե նման բան լիներ, մենք կտեղեկացնեինք»:
Մեր հստակեցմանը, թե բացառո՞ւմ է, որ ժողովի ժամանակ Արամ Աբրահամյանը հայտարարի կուսակցություն ստեղծելու որոշման մասին ու «Ազգային միասնությունը» կուսակցություն դառնա, Արման Սարգսյանն ասաց. «Ինքն է կայացնելու այդպիսի որոշում, որը կապ չունի այդօրվա ժողովի հետ: Դա ներկայացուցչական ժողով է, որը մենք հրավիրում ենք Երևանում նվիրված ՀՀ զարգացման տնտեսական խնդիրներին: Արա Աբրահամյանն ընդամենն ասել է, որ եթե անհրաժեշտություն լինի, կարող է նաև կուսակցություն ստեղծել: Իսկ իր որոշման վերաբերյալ ինքը կգա, կպատասխանի»:
Ըստ Արամ Սարգսյանի՝ «Ազգային միասնությունը» հոկտեմբերին տնտեսական ֆորում է հրավիրելու և դրան ընդառաջ նման քննարկում է կազմակերպում:










