Նկարչուհին ուշագրավ եռաչափ աշխատանքներ է ստեղծում` պարզապես սոսնձելով գունավոր թղթերը (լուսանկարներ, տեսանյութ)

10:28 • 12.07.16

Տաղանդավոր նկարչուհի Յուլյա Բրոդսկայան այն արվեստագետներից է, ով ստեղծագործելու համար նախընտրում է ինքնատիպ մեթոդներ:



Ինչպես նշում է boredpanda.com կայքը, Բրոդսկայան ստեղծում է բացառիկ արվեստի գործեր` օգտագործելով միայն գունավոր թուղթ, սոսինձ և, իհարկե, իր վառ երևակայությունն ու մասնագիտական հմտությունները:


Նրա յուրօրինակ ու բազմազան աշխատանքներում թղթի ամեն մի կտորն ունի իր անթերի ձևն ու կտրման չափը, ինչի շնորհիվ խայտաբղետ աշխատանքները ստանում են եռաչափ տեսք ու խորություն:



Հայտնի է, որ Բրոդսկայան արվեստի այս ճյուղով զբաղվում է 2006թ. ի վեր ու արդեն հասցրել է մեծ հռչակ ձեռք բերել աշխարհի բազմաթիվ երկրներում` մասնավորապես հավաքորդների շրջանում:

 

 

 
yulia-1
yulia-2
yulia-3
yulia-4
yulia-5
yulia-6
yulia-7
yulia-8
yulia-9

 

 

Նկարչուհին ուշագրավ եռաչափ աշխատանքներ է ստեղծում` պարզապես սոսնձելով գունավոր թղթերը (լուսանկարներ, տեսանյութ)