Հռոմի պապը պատարագ է մատուցել Թբիլիսիի մարզադաշտում (տեսանյութ)
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վրաստան այցի երկրորդ օրը պատարագ է մատուցել Թբիլիսիում Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հռոմի պապը Վրաստան է ժամանել ուրբաթ՝ երկօրյա այցով: Նա արդեն հանդիպումներ է ունեցել երկրի նախագահի, վարչապետի և Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդի հետ:
Իր այցի առաջին օրը նա այցելել է ասորախալդյան կաթոլիկ եկեղեցի: Շաբաթ օրվա երկրորդ կեսին Ֆրանցիսկոս պապը կայցելի Մցխեթի Սվետիցխովելի տաճար:
Նշվում է, որ պատարագը տևել է երկու ժամ: Մարզադաշտում պատարագին ներկա են գտնվել նախագահը և առաջին տիկինը, գործադիր և օրենսդիր իշխանությունների, դիվանագիտական կորպուսի և տարբեր կրոնական դավանանքների ներկայացուցիչները:
«Մենք պետք է միշտ բաց պահենք մխիթարության դռները, քանի որ Հիսուսը սովորաբար հոգի է մտնում այդ դռնով: Այդ դռներն են աղոթքը, ավետարանը, հաղորդությունը, մեղքերի թողությունը: Եթե սրտի դուռը փակ է, ապա լույսը չի մտնի ներս, և մենք մնում ենք մթության մեջ, ինչի հետևանքով ընկնում ենք վատատեսության մեջ, սովորում ենք դժբախտություններին, չենք հավատում, որ ինչ-որ բան կարող է փոխվել… Բայց եթե բացենք մխիթարանքի դուռը, այդտեղից ներս կմտնի Աստծո լույսը»,- հայտարարել է Հռոմի պապը պատարագի ժամանակ:










