Ադրբեջանի միակ հույսը հիմա ՌԴ-ն է. Մանվել Սարգսյան (տեսանյութ)

19:12 • 13.10.16

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի` ԵԽԽՎ-ում հնչեցրած հայտարարությունները չէին կարող առանց ՌԴ –ի թույլատվության արվել։

Tert.am –ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե օրակարգում Հայաստանի կողմից 5 շրջանն Ադրբեջանին վերադարձնելու հարցն է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Ռուսաստանը որոշ կառուցողական առաջարկներ են ներկայացրել, Ռուսաստանը կիսվել է մեզ հետ այդ գաղափարով, մենք էլ հավանություն ենք տվել դրան»,- Haberler.com-ի փոխանցմամբ՝  շեշտել էր Թուրքիայի արտգործնախարարը։

Մանվել Սարգսյանի դիտարկմամբ՝  Չավուշօղլուն փորձել է ցույց տալ, որ ՌԴ-ի հետ շատ  լուրջ  հարաբերություններ են կառուցում. «Օրինակ է բերել՝ տեսեք՝  ՌԴ առաջարկում է   Ղարաբաղում  տարածքային խնդիրները կրկին բարձրացնել, ավելի շատ խոսքը Արևմուտքին է  ասվում։ Այս ամենը  պայմանավորված է նաև ԱՄՆ և  ՌԴ  նոր հարաբերություններով, ամեն  ինչ կապված է իրար  հետ, հիմա նոր ֆազա է բացվել»,- մանրամասնեց նա։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ սա կարելի է նաև շահարկում համարել, քանի որ Ադրբեջանը   Հայաստանում «իսկանդերի» ցուցադրությունից հետո հիստերիայի մեջ էր ընկել. հասկացել էր, որ եթե թույլատրվել է ցուցադրել, ուրեմն միջազգային քաղաքականության մեջ  փոփոխություններ են արվել։

«Ալիևը հայտարարեց չէ՞՝ հայերը տարբեր տեղ հովանավորներ ունեն, մեկը փողն է տալիս, մեկը զենք է տալիս, իրականությունը շատ  բարդ է։ Ադրբեջանի  հույսը կրկին ՌԴ-ն է, զենք  տվողը հենց Ռուսաստանն է»։

Մանրամասները՝  տեսանյութում։