ԵԱՏՄ-ն առաջարկում է ստեղծել դեղամիջոցների ընդհանուր շուկա
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում առաջարկվում է ստեղծել դեղորայքի միասնական շուկա: Ըստ Ազգային ժողով ներկայացված համաձայնագրի՝ կկարգավորվի միասնական կանոնակարգ՝ արտահանման, ներկրման, տեղափոխման, կիրառության, ոչնչացման համար:
«Մեր կողմից կատարած ստուգումները ընդունելի կլինեն անդամ-պետությունների տեսչական մարմինների կողմից, այսինքն՝ համատեղ տեսչական մարմին ստեղծելու կարիք չի լինի»,- ասաց Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ նշելով, որ արդյունքում կստանան դեղամիջոցների ընդհանուր շուկա, որը հիմնված կլինի միջազգային ստանդարտների վրա:
Խաչատրյանը նշեց, որ ԵԱՏՄ դեղագիրքը համապատասխանեցվելու է ԵՄ դեղագրքի հետ:
«Դեղամիջոցների գրանցումն իրականացվելու է փորձաքննութամբ, թույլատրելու է շրջանառության մեջ մտցնել այն դեղամիջոցները, որոնք գրանցվել են, անցել են փորձաքննություն՝ միասնական ռեեստրի կողմից, որոնք ունեն հանձնաժողովի կողմից մատնանշված նշում: Նույնը կվերաբերի նաև դեղամիջոցների արտադրությանը և այլն»,- նշեց փոխնախարարը:










