Կանադացի թենիսիստին որակազրկել են գնդակով մրցավարի աչքին հարվածելու համար (տեսանյութ)

10:15 • 06.02.17

Կանադացի թենիսիստ Դենիս Շապովալովին որակազրկել են այն բանից հետո, երբ վերջինիս նետած գնդակը խաղի ընթացքում դիպել է մրցավարի աչքին, այս մասին գրում է Р-Спорт լրատվական գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել բրիտանացի թենիսիստ Քայլ Էդմունդի և Շապովալովի միջև ընթացող խաղի ընթացքում՝ Դևիսի գավաթի 1/8-րդ եզրափակիչի հանդիպմանը:


Երրորդ սեթի ընթացքում, երբ հաշիվը հավասարվել էր 1:1-ի, բրիտանացին խլել է մրցակցի մատուցումը, ինչն այնքան է բարկացրել Շապովալովին, որ վերջինս թենիսի ռակետով ուժեղ հարվածել է գնդակին, որը հասել է մրցավարին ու վնասել նրա աչքը: Արդյունքում բարկացած կանադացին դաշտը լքել է տեխնիկական պարտությամբ: