Բելգիայում ԻՊ դահիճին դատապարտել են 28 տարվա ազատազրկման
Բելգիական դատարանը 28 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել երկիր վերադարձած «Իսլամապան պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինին` Սիրիայում իրականացված հանցագործության համար:
Le Soir-ի հաղորդմամբ` 24-ամյա Հակիմ Էլուսակին դատապարտվել է այն բանի համար, որ նա, գնտվելով Սիրիայում, մահապատժի է ենթարկել «Իսլամական պետության» գերու։
Նշվում է, որ տղամարդը Բելգիա է վերադարձել 2013 թվականին` Սիրիայի ռազմական գործողություններից հետո:










