ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել առանց հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներգրավման. Լատվիայի ԱԳՆ

13:11 • 13.02.17

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել առանց հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ակտիվ ներգրավման: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում գտնվող Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը:


Նա հայտնել է, որ հակամարտության կարգավորման միակ ճանապարհ է համարում խաղաղ բանակցությունները:


«ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած սկզբունքները պետք է պահպանվեն: Մենք անհանգստացած ենք շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումներով: Դա մեզ անհանգստացնում է: Անհրաժեշտ է ուժեղացված աշխատանք դիվանագիտական դաշտում»,- ասել է նախարարը: