Հարավկորեական լրատվամիջոցները հայտնել են Կիմ Չեն Ընի եղբոր սպանության մասին

16:30 • 14.02.17

Մալայզիայում սպանվել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրը՝ Կիմ Չոն Նամը: Այդ մասին հայտնել է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի կառավարությունում աղբյուրի:


Հաղորդվում է, որ Կիմ Չոն Նամին օդանավակայանում սպանել են երկու կին՝ «թունավորված ասեղներով»: Ենթադրվում է, որ կանայք աշխատում են հյուսիսկորեական հատուկ ծառայությունների համար: Կասկածյալներին հաջողվել է թաքնվել:


Մալայզիայի ոստիկանությունից Reuters գործակալությանը հայտնել են, որ ԿԺԴՀ քաղաքացին մահացել է Կուալա-Լումպուրի օդանավակայանից հիվանդանոց տանող ճանապարհին: Այդ անձի ինքնությունը դեռ չի պարզվել:


Կիմ Չոն Նամը Կիմ Չեն Ընի ավագ եղբայրն է, նա ապրում էր երկրից դուրս և ոչ մի պաշտոն չէր զբաղեցնում ԿԺԴՀ-ի ղեկավարությունում: