Թրամփը ենթադրել է, որ Օբաման չափազանց փափուկ քաղաքականություն է վարել Ռուսաստանի նկատմամբ

19:12 • 15.02.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրություն է հայտնել, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման չափազանց փափուկ քաղաքականություն է վարել Ռուսաստանի նկատմամբ, գրում է ТАСС-ը:


Համապատասխան հաղորդագրությունը նա տեղադրել է այսօր Twitter սոցիալական ցանցի իր էջում:


«Ղրիմը Ռուսաստանը վերցրել է Օբամայի ղեկավարության ժամանակ: Օբաման չափազանց փափու՞կ էր Ռուսաստանի նկատմամբ»,- գրել է Թրամփը:


Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտնել էր, որ Թրամփն ակնկալում է Ուկրաինայի կազմ Ղրիմի վերադարձը և այդ երկրի արևելքում լարվածության նվազում:


«Նախագահը շատ պարզ հասկացրել է, որ ռուսական կառավարությունից սպասում է Ուկրաինայում բռնության կրճատում և Ղրիմի վերադարձը,- ասել է Սփայսերը: - Միևնույն ժամանակ նա, ի տարբերություն նախորդ վարչակազմերի, հույս ունի կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները միջազգային հանրության առջև կանգնած բազմաթիվ խնդիրների լուծման հարցում, ինչպիսիք են «Իսլամական պետություն» խմբավորման ներկայացրած վտանգները և ահաբեկչությունը»: