Հարյուրավոր մարդիկ ապօրինաբար մուտք են գործել Իսպանիայի տարածք
Հարյուրավոր ապօրինի միգրանտներ Մարոկոյից մուտք են գործել Իսպանիայի տարածք` Աֆրիկայի հյուսիսում գտնվող իսպանական Սեուտա անկլավում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Իսպանական լրատվամիջոցների տվյալների համաձայն` 300-500 մարդու հաջողվել է անցնել սահմանի վրա տեղակայված բարձր ցանկապատերի վրայով: Մի քանի միգրանտ վնասվածքներ է ստացել, դրանից բացի, վիրավորվել է քաղաքացիական գվարդիայի երեք աշխատակից: Բոլորին ցուցաբերվել է բուժօգնություն:
Նշվում է, որ փետրվարի 17-ի առավոտյան 800 մարդ փորձել է ներթափանցել Իսպանիա: Այն մարդիկ, ում հաջողվել է ներթափանցել երկրի տարածք, տեղափոխվել են օտարերկրացիների համար նախատեսված ժամանակավոր կացարաններ:










